Անվճար դարձած iOS-հավելվածներ (հուլիսի 31)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

CamCard 

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի սկանավորել բիզնես քարտերը, դրանք թվային տարբերակով պահելու և չկորցնելու համար, այն նաև հարմարավետ է բիզնես քարտեր փոխանցելու համար:

Weight Tracker for HealthKit

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի հետևել քաշին: Ամեն անգամ կշռվելիս գրանցեք արդյունքը, և հավելվածը մանրամասն ու համակարգված ձևով կներկայացնի ժամանակի ընթացքում ձեր քաշի փոփոխությունները:

 

Tiny Defense

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղում հարկավոր է փրկել մինիռոբոտների աշխարհը թշնամիներից, որոնք ամենուր են: Խաղում հասանելի է ռոբոտների 40 տեսակ:

Pro Keyboard 

Գինը՝ 4.99$ – անվճար

Այս ստեղնաշարը աշխատանքը հարմարավետ դարձնելու համար է, այն կարելի է կարգավորել ըստ ցանկության: