Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 1)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Fonta

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա լուսանկարներ խմբագրելու համար նախատեսված հավելված է: Այն կօգնի նաև բազմապիսի ոճերի ու ձևերի տեքստեր ավելացնել նկարների վրա:

screen696x696 (4) screen696x696 screen696x696 (1)

 

Todokit

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածը կօգնի պլանավորել և կազմակերպել օրը, սահմանել առաջադրանքներ, որոնց մասին այն կհիշեցնի:

TodoCal

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա օրը կազմակերպելու համար նախատեսված դասական հավելված է: Պետք է սահմանել նախընտրելի նպատակները և անցնել դրանց իրականացմանը, TodoCal-ն էլ կօգնի այդ հարցում:

screen696x696 (8) screen696x696 (9) screen696x696 (8)

Pinochle HD

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա դասական թղթաղախաղ է: Հնարավոր է խաղալ ինչպես ընկերների, այնպես էլ օնլայն հակառակորդների և համակարգչի հետ: Հասանելի է խաղի մոդեռն և դասական տարբերակները:

Star Rover

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի բացահայտել տիեզերքի գաղտնիքները, ծանոթանալ համաստեղություններին, միայն հարկավոր է սմարթֆոնը պահել դեպի վեր և տեսնել անտեսանելին:

Star Rover HD 

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա նախորդ հավելվածն է՝ նախատեսված iPad-ի համար, ֆունկցիաները և հնարավորությունները նույնն են: