Համացանցում են հայտնվել Galaxy Note 8-ի նկարները

Համացանցում են հայտնվել Samsung Galaxy Note 8-ի նկարները: Բլոգեր Էվան Բլասը, նախքան գադջեթի պաշտոնական ներկայացումը, իր թվիթերյան էջում տեղադրել է նկարը: Forbes-ի փոխանցմամբ՝ այս նկարը նրա մոտ է հայտնվել հենց Samsung ընկերության աշխատակիցների ձեռքից, որի նպատակն է ակտիվացնել խոսակցությունները, մեդիա անդրադարձերը նոր թողարկվող սարքավորման շուրջ:

Ինչպես կարելի է տեսնել նկարում, Galaxy Note 8-ը համեմատաբար Galaxy S8-ի հետ, ավելի երկար է, դիզայնը գրեթե նույնությամբ կրկնվում է, կորացած ծայրերով է: Այն կարելի է համարել Galaxy Note 7-ի և Galaxy S8 Plus-ի միջին տարբերակը:

Ըստ տարածված տեղեկությունների՝ Galaxy Note 8-ը կստանա Qualcomm Snapdragon 835 պրոցեսոր՝ 6Գբ օպերացիոն հիշողությամբ, 12 Մպ կրկնակի տեսախցիկ և  3300 ՄեգաԱմպեր մարտկոց: Դրանում կտեղադրվի 6,3-դյույմանոց Super AMOLED դիսփլեյ: Տեխնիկական բնութագիրը պաշտոնապես կհաստատվի օգոստոսի 23-ին Նյու Յորքում սպասվող ներկայացման ընթացքում: