Google-ը ներդրել է գովազդներն արգելափակող սեփական գործիքը Chrome-ի Android տարբերակում

Google-ը ներդրել է գովազդներն արգելափակող սեփական գործիքը Chrome-ի Android տարբերակում

Google-ը քայլեր է կատարում համացանցը վտանգավոր և անհանգստացնող գովազդային հայտարարություններից մաքրելու ուղղությամբ: Ավելի վաղ անդրադարձել էինք գովազդն արգելափակող գործիք ներդնելու Google-ի մտադրությանը:

Այն ներկառուցված կլինի հենց բրաուզերում և այլևս կողմնակի հավելվածներ բեռնելու կարիք չի լինի, այն կզտի վտանգավոր և խանգարող գովազդային հայտարարությունները:

Այժմ Android-ի համար Google Chrome-ում ավելացել է այդ ֆունկցիա, որը թեստավորման փուլում է, աշխատում է դեռ միայն Chrome Canary և Chrome Dev բրաուզերներում: Այստեղ Google-ը փորձարկում է էքսպերիմենտալ ֆունկցիաներ: Նշված բրաուզերները կարող է բեռնել յուրաքանրյուրը: Գովազդն արգելափակելու գործառույթը հասանելի է «Կարգավորումների» «Գովազդ» բաժնում:

Հեղինակավոր Coalition for Better Ads ընկերությունը, որի կազմում է նաև Google-ը, հրապարակել էր այն չափանիշների ցանկը, որին պետք է համապատասխանի գովազդային հրապարակումը համացանցում: Հենց այդ չափանիշներով էլ արգելափակող գործիքը կառաջնորդվի:

Կարգելափակվեն խաբուսիկ գովազդները, ամբողջ էկրանով բացվող բաներները, ավտոմատ կերպով միացող տեսանյութերը և այլ նմանատիպ գովազդները, որոնք նյարդայնացնող բնույթ կկրեն:

Google-ը նախատեսում է «վատ» գողազդի դեմ պայքարող ֆունկցիան վերջնականորեն ներկառուցել  Chrome բրաուզերում 2018-ին:

Բազմաթիվ փորձագետների զարմացրել էր այս փաստը, քանի որ Google-ի եկամուտի մեծ մասը ստացվում է հենց գովազդից, դրա հետ մեկտեղ ընկերությունը որոշել է ներդնել նման ֆունկցիա: Թեև այս քայլը կարելի է համարել տրամաբանական, այն ունի հստակ նպատակ՝ այլ արգելափակող ծրագրերի ու հավելվածների լայն տարածումը բերեց նրան, որ ընկերությունում որոշեցին թողարկել սեփականը, որն էլ իրենց չափանիշներով կզտի գովազդային հրապարակումները:

Մշակողները վստահեցնում են, որ օգտատերերը կհրաժարվեն նմանատիպ այլ ծրագրային ապահովումներից և կնախընտրեն իրենցը, որը ներդրված կլինի Chrome-ում: