Կստեղծվի «Թվային Հայաստան» հիմնադրամ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է «Թվային Հայաստան» հիմնադրամ ստեղծել: Նպատակը՝ կառավարման բոլոր ոլորտներում ՏՏ նորարարական հենքի վրա ձևավորել միասնական թվայնացված միջավայր:

«Մինչև այս հիմնադրամը կայանա՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը նույն տեմպերով շարունակում  է աշխատանքը: Հետագայում հստակ կձևակերպենք հիմնադրամի և կենտրոնի համագործակցության բանաձևերը»,- նշել է Կարեն Կարապետյանը:

«Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Էդուարդ Ներսիսյանը: