Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 3)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Checkmate!

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա դասական շախմատ է, որը կարելի է խաղալ ընկերների կամ էլ ընտանիքի անդամների հետ: Այն կարելի է խաղալ չաթում՝ միաժամանակ զրուցելով:

screen696x696 (5) screen696x696 (6) screen696x696 (7)

Essential Oils Reference Guide for doTERRA Oil

Գինը՝ 6.99$ – անվճար

Այս հավելվածը դուր կգա առողջ ապրելակերպ վարողներին: Սա յուղերի թվային ուղեցույց է, որում ներկայացված են յուղերի բաղադրությունները, օգտակարությունը, բուժիչ հատկությունները, ճիշտ օգտագործման ձևերը:

Teletext Stickies

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա անիմացիոն սթիքերների փաթեթ է, որում ընդգրկված է 40 սթիքեր:

SmartScan Express: fast PDF scanner

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կարող եք սկանավորել փաստաթղթերը և պահել դրանք PDF ֆորմատով: Թվային տարբերակը հնարավոր է նաև խմբագրել: