Ալեքսիս Օհանյանի ստեղծած Reddit-ը 200 միլիոն դոլար ներդրում է ստացել

Ալեքսիս Օհանյանի ստեղծած Reddit-ը 200 միլիոն դոլար ներդրում է ստացել

Ալեքսիս Օհանյանի ստեղծած Reddit սոցցանցը $200 միլիոն վենչուրային ներդրում է ստացել և այժմ այն գնահատվում է $1.8 միլիարդ՝ ըստ համահիմնադիր Սթիվ Հոֆմանի: Այս ներդրումային շրջափուլը ընկերության պատմության մեջ ամենամեծն է: Ներդրումը Սիլիկոնյան հովտում հեղինակություն վայելող անհատ ներդրողների և ընկերությունների կողմից է՝ Andreessen Horowitz և Sequoia Capital ընկերությունները, Coatue, Vy Capital, Fidelity վենչուրային ֆոնդերը, Y Combinator-ի ղեկավար, անհատ ներդրող Սեմ Ալթմանը և SV Angel-ի Ռոն Կոնվեյը:

Այն նախատեսվում է օգտագործել բիզնես առաջխաղացման նպատակով, մասնավորապես ռեդիզայնի է ենթարկվելու սոցցանցի web-տարբերակը, ինչպես նաև աշխատանք է տարվելու օգտատերերի կողմից բեռնած տեսանյութերի ուղղությամբ, այս մասին Հոֆմանը հայտնել է Recode-ի հետ զրույցում: