Ինչպե՞ս ստուգել գաղտնաբառի անվտանգությունը

Ինչպե՞ս ստուգել գաղտնաբառի անվտանգությունը

Կիբերանվտանգության մասնագետ Թրոյ Հանթը ստեղծել է գողացված գաղտնաբառերի բազա: Նա ուսումնասիրել է գաղտնբառերի գողանալու և արտահոսքի տասնյակ դեպքեր, հավաքել է այդ բոլոր գաղտնաբառերը և տրամադրել դրանց ազատ մուտք: Այս բազայում հասանելի է մոտ 306 միլիոն գողացված, կոտրված գաղտնաբառ:

Have I Been Pwned (HIBP) կայքը թույլ է տալիս տեղեկանալ արդյոք ձեր էլ. փոստը երբևէ կոտրել են, գողացել են ձեր գաղտնաբառը: Որոնումը կատարելիս HIBP-ը չի բացահայտում տվյալ էլ. փոստին կապված գաղտնաբառը: Նույնը կարելի է ստուգել նաև հակառակ սկզբունքով, որոնումը կատարել գաղտնաբառով, այս դեպքում նույնպես չեք կարող տեսնել դրան կապված էլ. փոստը, պարզապես կիմանաք առկա է այն բազայում:

Հանթը խորհուրդ է տալիս նոր կայքի միջոցով չստուգել ձեր կողմից ակտիվորեն օգտագործվող գաղտնաբառերը, քանի որ գուցե այն վտանգի ենթարկվի: Իսկ եթե նոր գաղտնաբառ եք մտածել, ապա ապահովության համար կարող եք ստուգել՝ նախկինում այն կոտրել են, թե ոչ: