Samsung-ն առաջին անգամ գերազանցել է Apple-ին եռամսյակային եկամուտով

Samsung-ն առաջին անգամ գերազանցել է Apple-ին եռամսյակային եկամուտով

Apple-ն առաջին անգամ կորցրել է իր առաջատար դիրքը էլեկտրոնիկայի շուկայում: Եռամսյակային եկամուտով Samsung-ը գերազանցել է Apple-ին՝ ըստ ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների:

Այսպիսով, խնձորային ընկերության մաքուր եկամուտը կազմում է $8,72 միլիարդ, իսկ Samsung-ինը՝  $9,7 միլիարդ: Տարեկան եկամուտի աճով նույնպես հարավկորեական ընկերությունն առջևում է՝ 7% և 89% համապատասխանաբար:

Եռամսյակային նման եկամուտը Samsung-ի համար ռեկորդային է: Այն բացատրվում է առաջին հերթին սմարթֆոնների համար ճկուն OLED-դիսփլեյների հաջող վաճառքով, իր հաստատուն ներդրումն ունի նաև ընկերության սմարթֆոնների վաճառքը:

Apple-ը ամենից շատ շահույթ ունեցել է iPad-ի և իր գադջեթների համար նախատեսված աքսեսուարների վաճառքից: iPhone-նների վաճառքն աճել է միայն 1,6%-ով: