Apple-ը կներկայացնի նոր գործառույթներով «խելացի» ժամացույց

Apple ընկերությունը պատրասվում է ներկայացնել նոր «խելացի» ժամացույց, որն էապես կտարբերվի արդեն իսկ թողարկվածներից: Ըստ Bloomberg-ի` մինչև տարվա վերջ կսկսվի նոր ժամացույցների արտադրությունը:

Գլխավոր տարբերությունը կլինի զանգեր կատարելու հնարավորությունը: Այժմ ընկերության միակ «խելացի» ժամացույցը՝ Apple Watch-ը, թույլ է տալիս միանալ iPhone-ին ու հաղորդագրություններ ուղարկել, երաժշտություն լսել, օգտվել քարտեզային ծառայությունից: Բջջային զանգեր կատարելու հնարավորությունը նորույթ է:

Ինչպես նաև հաղորդվում է, որ «խելացի» ժամացույցը կստանա նոր դիզայն, որը չի փոփոխվել առաջին մոդելի թողարկումից մինչ այժմ: Նշենք, որ այս տեղեկությունները դեռևս պաշտոնական հաստատում չեն ստացել: