Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 7)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 7)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Simple Repeat Timer.

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա պարզ ինտերֆեյսով վայրկենաչափ է: Այն հեշտ օգտագործվող հավելված է. որը կօգնի ճշգրիտ հաշվել վայրկյանները:

Tesla Toy

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա նյարդերը հանգստացնող հավելված է: հարկավոր է միայն մատերով հպվել սմարթֆոնի էկրանին և տեսնել արդյունքը:

Good Woofy

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված է շուն պահողների համար: Այն կօգնի դաստիարակել կենդանուն, ձայնագրեք հրահանգներ և օգտագործեք այդ հրահանգները՝  հաչալիս շանը հանգստացնելու համար:

Sky to Fly: Faster Than Wind 3D Premium

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղում պետք է թռչել, կրակել և վերացնել թշնամիներին: Այստեղ պետք է կատարել 20 առաջադրանք, հասանելի են 10 անիմացիոն եռաչափ տեղանքներ, 12 տարբեր կերպարներ:

Flick Champions Classic

Գինը՝ 0.99$ – անվճար

Այստեղ կարող եք փորձել ձեր ուժերը 9 տարբեր սպորտաձևերում: Ընտրեք խաղը, երկրի դրոշը որի տակ հանդես կգաք և խաղացեք ինչպես իրական հակառակորդների, այնպես էլ արհեստական ինտելեկտով օժտված մրցակցի հետ: