Ինչպե՞ս սմարթֆոնում բացած web-էջերն արագ ուղարկել համակարգիչ

Ինչպե՞ս սմարթֆոնում բացած web-էջերն արագ ուղարկել համակարգիչ

Երբ կարդում եք հետաքրքիր հոդված սմարթֆոնով և ցանկանում եք այն շարունակել համակարգչով, ապա նախ պետք է հիշել, թե որտեղ եք կանգ առել, համացանցում գտնել այդ նյութը, այնուհետև անհրաժեշտ պարբերությունը:  Microsoft-ում, Apple-ում և Google-ում կան գործիքներ, որոնք էապես հեշտացնում են այս գործընթացը:

Continue on PC (Windows)

Microsoft ընկերության այս ֆունկցիան աշխատում է Android և iOS սարքավորումների հետ: Android-ի դեպքում հարկավոր է բեռնել Microsoft Apps հավելվածը, իսկ  iPhone-ի և iPad-ի համար պետք կգա Continue on PC ծրագիրը:

Էջը համակարգչին ուղարկելու առաջին փորձի ընթացքում հավելվածը կառաջարկի մուտք գործել Microsoft-ի հաշիվ, որը դուք օգտագործում եք համակարգչում:

Այնուհետև պետք է ընտրել Continue now, որից հետո էլ կայնքն ամնիջապես կբացվի համակարգչում: Իսկ եթե ցանկանում եք կարդալը շարունակել ավելի ուշ, ապա հարվավոր է սեղմել Continue later, հղումը կհայտնվի Windows 10-ի ծանուցումների բաժնում, որտեղից էլ ձեր ցանկացած ժամանակ կարող եք անդրադառնալ հղմանը:

Handoff (iOS)

Այս ֆունկցիայի օգնությամբ հնարավոր է Mac-ին ուղարկել ցանկացած կայք, որն աչքի եք անցկացնում iPhone-ով: Այն աշխատում է ոչ միայն Safari բրաուզերի հետ, այլ նաև այլ հավելվածների, օրինակ՝ «Հաղորդագրությունների» և Bear-ի:

Հավելվածը ներբեռնելուց հետո, գտեք այն համակարգչի Dock պանելում, սեղմեք դրա վրա և կայքը կբացվի Mac-ի վրա՝ ձեր նախընտրած բրաուզերով:

Որպեսզի այս ֆունկցիան աշխատի, հարկավոր է կատարել մի շարք նախապայմաններ: Յուրաքանչյուր սարքավորումով պետք է մուտք գործել  iCloud միևնույն Apple ID-ով, միացնել Bluetooth-ը կամ Wi-Fi-ը և հենց Handoff-ը:

iOS-ի հիմնական կարգավորումներից գտեք Handoff-ը և միացրեք այն: Համակարգչի վրա բացեք Apple մենյուն համակարգային հիմնական կարգավորումերում դրեք դրոշակը, որով թույլ կտաք Handoff-ի աշխատանքը տվյալ Mac-ի և iCloud-ի ձեր մյուս սարքավորումների վրա:

Պատուհանների սինքրոնացումը Google Chrome-ում

Google-ն առաջարկում է բրաուզերում պատուհանների սինքրոնացման հնարավորությունների մի ամբողջ փունջ: Առանց խնդրի կարելի է հասանելիություն ստանալ այցելությունների պատմությանը ցանկացած պլատֆորմով: Եթե կարդում եք նորություններ կամ էլ աչքի եք անցկացնում ռեստորանի մենյուն սմարթֆոնով, ապա դրանց հասանելիություն արագորեն կարող եք ստանալ macOS-ի կամ էլ Windows-ի Chrome-ում: Բավական է միայն բացել այցելությունների պատմությունը (Ctrl + H), այդպես կտեսնեք բոլոր հղումները, որոնք բացել եք վերջին շրջանում: