Apple-ն Instagram-ում բացել է պաշտոնական էջ

Apple ընկերությունը բացել է իր պաշտոնական էջը Instagram-ում: Նախկինում այս սոցցանցում ընկերությունը ներկայանում էր որես գովազդատու, այժմ ստեղծել է սեփական էջը՝  @apple, որը վավերացվել է սոցցացնցի աադմինիստրացիայի կողմից:

Էջում հրապարակվում են լուսանկարներ և տեսանյութեր, որոնք արվել են iOS սարքավորումներով տարբեր օգտատերերի կողմից: Ընդ որում, որոշ տեսանյութեր սլայդշոուի նման են պատրաստված ետնակադրում նկարների հեղինակները պատմում են տվյալ լուսանկարի տեխնիկայի, մոտեցման, գաղափարի մասին: Ինչպես նաև ներկայացված են հեղինակների Instagram էջերի հղումները:

Apple-ի էջի նկարագրությունում ասվում է, որ բոլոր ցանկացողներն ունեն շանս հայտնվելու պաշտոնական էջում: Բավական է միայն iPhone-ով կամ iPad-ով արած լուսանկարներներին ավելացնել  #ShotoniPhone հեշթեգը: Մի քանի ժամում էջը հավաքել է մոտ 300 հազար հետևորդ:

https://www.instagram.com/p/BXfgJ9yDufX/?taken-by=apple

Ավելի վաղ խնձորային ընկերությունը բացել էր Twitter-յան էջ, որում սակայն մինչ այժմ ոչ մի հրապարակում չի արվել: