Ինչպե՞ս գտնել կորցրած սմարթֆոնը Google-ով

Ինչպե՞ս գտնել կորցրած սմարթֆոնը Google-ով

Google-ի որոնողական համակարգով հնարավոր է տեղեկանալ Android համակարգով աշխատող սմարթֆոնի կամ պլանշետի գտնվելու վայրի մասին: Շատերի հետ է պատահում, երբ մոռանում ենք սմարթֆոնը աշխատավայրում, մեքենայում կամ էլ վատագույն դեպքում՝ գողանում են: Գոյություն ունի կորած հեռախոսը Google-ով գտնելու միջոց, բացի Android Device Manager ծրագրից:

Ի՞նչ է հարկավոր անել.

  • Բրաուզերում բացե՛ք Google-ի էջը
  • Մուտք գործե՛ք ձեր հաշիվ, որն օգտագործում եք մոբայլ սարքավորման մեջ
  • Որոնման տողում գրե՛ք «find my phone» (նույնը նաև պլանշետի դեպքում)
  • Ծառայությունը հարցմանն ի պատասխան քարտեզի վրա ցույց կտա սարքվորման գտնվելու վայրը
  • Մի քանի վայրկյան սպասելու դեպքում տեղը կորոշվի առավել ճշգրիտ:

Եթե պարզվի, որ սմարթֆոնը/պլանշետը նույն վայրում է, որտեղ դուք եք գտնվում, Google-ի օգնությամբ կարող եք նաև զանգել: Այս գործողության համար պետք է սեղմել Ring («Сигнал») կոճակը և սարքավորումը րոպեներ շարունակ ձայնի մաքսիմալ բարձրությամբ ազդանշան կտա:  Ի դեպ, ֆունկցիան ճշգրիտ գործում է նաև Հայաստանում:

Թեգեր: Android, Find my phone, Google