Facebook-ը գործարկել է սեփական վիդեոծառայությունը

Facebook-ը գործարկել է սեփական վիդեոծառայությունը

Facebook սոցցանցը գործարկել է սեփական Watch վիդեոծառայությունը։ Այս մասին հաղորդվում է սոցցանցի բլոգում։ Facebook Watch-ը կարող է դառնալ YouTube-ի անալոգը։

Առաջիկայում Facebook-ի ինտերֆեյսում կավելանա նոր պատուհան, որտեղ կառաջրկվի օգտատերերի կողմից բեռնած տեսանյութեր, ուղիղ հեռարձակումներ, սերիալներ և հեռուստահաղորդումներ։ Բացի այդ, այս հարթակում կլինի Facebook-ի ֆինանսավորմամբ ստեղծված էքսկլյուզիվ բովանդակություն։

Watch-ի տեսանյութերով կարելի է կիսվել և քննարկել դրանք ընկերների հետ։ Նշենք, որ այս հարթակը դեռևս հասանելի է ԱՄՆ-ում միայն սահմանափակ թվով օգտատերերի, մոտակա ժամանակներում աշխարհագրությունը կընդլայնվի։ BBC-ի հաղորդմամբ՝ Watch-ը կմրցի ավանդական հեռուստաալիքների, ինչպես նաև YouTube-ի հետ։

Թեգեր: Facebook, facebook watch, Watch