«Լոխ լյավա». Zangi-ն թողարկել է Արցախի բարբառով սթիքերներ

Zangi հավելվածի սթիքերների բաժինը համլրվել է նոր փաթեթով: Ընկերությունը թողարկել է Արցախի բարբառով հայկական նոր սթիկերների շարք: Փաթեթում ընդգրկված է 24 հաճախ օգտագործվող, առօրյա խոսակցական բառեր։ Նոր հավաքածուն անվանվել է «Լոխ լյավա»:

Zangi-ն մայիսին թողարկել էր «Երկիրը երկիր է» սթիքերների փաթեթը, որում ընդգրկվել էին առօրյա խոսակցական բառեր, թևավավոր խոսքեր դարձած արտահայտություններ, հաճախ օգտագործվող դարձվածքներ: «Լոխ լյավա» փաթեթը տրամաբանական շարունակությունն է, արտահայտությունների ընտրությունը կատարվել է նույն սկզբունքով՝ օգտատերերի առաջարկությունների հիման վրա:

«Երբ մեր ֆեյսբուքյան էջում տեղադրեցինք հրապարակում, որ Արցախի բարբառով ստիկերների փաթեթ ենք պատրաստում, բազմաթիվ հետաքրքիր ու հումորային առաջարկներ ստացանք. լավագույններն առանձնացրեցինք և ահա տեսնում եք արդյունքը։ «Լոխ լյավա», «ա’ խոխա», «մղափուն», «հինգիդամ» և  այլ բառային արտահայտություններին ավելացրել ենք կերպարներ՝ ավելի տպավորիչ դարձնելու համար»,-նշել է Zangi-ի PR մենեջեր Ռ. Փիլոսյանը:

Առաջիկայում նախատեսվում է թողարկել Գյումրու, Լոռվա նաև Գավառի բարբառներով սթիկերներ:

Նշենք, որ Zangi հավելվածն ունի 1,5 միլիոն բաժանորդ: Հավելվածն անվճար հասանելի է Android և iOS համակարգերում: 2016-ից ընկերությունը ձեռք է բերել 20+ Business-To-Business (B2B) գործընկերներ աշխարհի 12 երկրից։

Zangi-ի կողմից արհեստական բանականության հիման վրա մշակված Antiblocking տեխնոլոգիան թույլ է տալիս գործել մեսենջերների աշխատանքը սահմանափակող երկրներում։

Հայկական հավելվածն այս տարի ներկայացվել է Բարսելոնայում անցկացված Mobile World Congress-ում և այժմ պատրաստվում է մասնակցել Դուբայում և Լոնդոնում կայանալիք GITEX ու Capacity Europe հեռահաղորդակցության ոլորտի ամենախոշոր ցուցահանդեսներին։