Viber-ում այժմ հնարավոր է փոխել հաշվին կցված հեռախոսահամարը՝ առանց կորցնելու տվյալները

Viber-ում վերջապես հայտնվեց երկար սպասված գործառույթ, այժմ հնարավոր է փոխել հաշվին կցված հեռախոսահամարը՝ առանց կորցնելու տվյալները: Նախկինում, հեռախոսահամարի փոփոխության արդյունքում կորում էր հաշիվը բոլոր տվյալներով, օգտատերերը ստիպված էին լինում ջնջել նախկինը և բացել նոր հաշիվ:

Այսուհետև հնարավոր է պահպանել բոլոր տվյալները՝ կոնտակտները, զրույցները և այլն: Սա ավելի հարմարավետ կդարձնի մեսենջերը օգտատերերի համար:

Փոփոխությունը կատարելու համար՝ բավական է միայն փոխել SIM-քարտը, հավելվածը ավտոմատ կերպով նույնականացնում է նոր համարը և առաջարկում փոխարինել նախկինը՝ նորով: Ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում պահպանել տվյալները ամպային համակարգում, որից հետո պետք է մուտքագրել նոր հեռախոսահամարը և հաստատել այն՝ sms հաղորդագրությամբ ստացած կոդի միջոցով:

Եթե ցանկանում եք բացի հեռախոսահամարից փոխել նաև սարքավորումը, որով բացել եք Viber-ի պրոֆիլը, ապա նախևառաջ պետք է տեղափոխել կոնտակտները նոր սմարթֆոնի մեջ, սա կարելի է անել, եթե համակարգը նույնն է մնացել, օրինակ կոնտակտները Android-ից iOS տեղափոխելու դեպքում չի ստացվի:

Նրանք, ովքեր օգտվում են Viber-ով միաժամանակ մի քանի պլատֆորմներով՝ սմարթֆոնով, պլանշետով, համակարգչով, ապա հարկավոր է լրացուցիչ սարքավորումներում ստուգել և թարմացնել մեսենջերը, որպեսզի չապակտիվանա հաշիվը դրանցում: