Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 14)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

True Skate

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղը էքստրիմի և արագության սիրահարների համար է: Պետք է սքեյթբորդով հաղթահարել խոչընդոտները, կուտակել միավորներ և մրցել այլ խաղացողների հետ:

WordHue

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա տրամաբանական, գունավոր բառախաղ է: Այն փոքր ինչ տարբերվում է դասական բառախաղերից, դրանով իսկ ավելի հետաքրքիր է դառնում խաղացողի համար:

screen696x696 (6) screen696x696 (7) screen696x696 (8)

Busymind Mindfulness Meditation

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի մեդիատացիա անել: Այն առաջարկում է արագ մեդիատացիայի 1 րոպեանոց և 5 րոպեանոց ծրագրեր:

Farm Animal Games and Barnyard Puzzles for Kids HD Free

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա ուսուցողական հավելված է՝ նախատեսված փոքրիկ երեխաների համար: Այն կենդանիների նկարներով փազլ է, որը հավաքելուց հետո կսովորեցնի տարբերել կենդանիների ձայները: