Facebook-ն իր առևտրային հարթակը գործարկել է Եվրոպայի 17 երկրում

Facebook-ն իր առևտրային հարթակը գործարկել է Եվրոպայի 17 երկրում

Facebook-ն իր Marketplace առևտրային հարթակը, որտեղ օգտատերերը կարող են վաճառել և գնել ապրանքներ, գործարկել է Եվրոպայի 17 երկրում:

Ծառայությունը գործարկվել է Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Իռլանդիայում, Չեխիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Լյուքսեմբուրգում, Նիդեռլանդներում, Հունգարիայում, Շվեդիայում և այլ երկրներում: Այս մասին հաղորդվում է ընկերության հայտարարությունում:

Marketplace հարթակն աշխատում է Facebook-ի խմբերի նմանությամբ, օգտատերերը հնարավորություն տրամադրելովկարող են իրերի վաճառքի մասին հայտարարություններ հրապարակել: Նախքան գնումը կատարելը՝ հնարավոր է ուսումնասիրել վաճառողի անձնական էջը:

Նշենք, որ մինչ այժմ Marketplace-ը հասանելի էր 7 երկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Չիլիում, Մեքսիկայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Մեծ Բրիտանիայում: