Ucom-ը հանդես է գալիս նոր առաջարկով

Ucom ընկերությունը հանդես է գալիս 4G սմարթֆոն ձեռք բերելու նոր՝ աշնանային առաջարկով։ Այսօրվանից 5-դյույմանոց էկրանով fly Nimbus 10 սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել առանց պարտավորության, ընդամենը 34 900 դրամով։ Ավելին, նրանք, ովքեր ձեռք կբերեն սմարթֆոնը, 6 ամիս շարունակ անվճար կստանան 1ԳԲ ինտերնետ, ինչպես նաև Ucom և Ռուսաստանի ՄեգաՖոն ցանց  անսահմանափակ զանգեր ներառող փաթեթը:

«Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ունենալ որակյալ և մատչելի սմարթֆոն և վայելել տարածաշրջանում ամենաարագ 4G+ կապի հնարավորությունները, պետք է շտապեն Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններ և օգտվեն այս առաջարկից», – նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։