Apple-ը $1 մլրդ. կծախսի ֆիլմերի և սերիալների նկարահանման վրա

Apple-ը $1 մլրդ. կծախսի ֆիլմերի և սերիալների նկարահանման վրա

Apple ընկերությունը գալիք տարվա ընթացքում նախատեսում է 1 միլիարդ դոլար ծախսել սեփական ֆիլմերի և սերիալների արտադրության համար, որոնք հասանելի կլինեն միայն  iTunes-ում, դրանք հնարավոր կլինի դիտել Apple TV-ով և «խնձորային» ընկերության արտադրության այլ գադջեթներով: The Wall Street Journal-ի աղբյուրի տվյալներով՝ Apple-ը ցանկանում է նկարահանել մոտ 10 նոր հեռուստաշոու:

Մեկ միլիարդ դոլարը բավականին մեծ բյուջե է կինոարտադրության համար: Համեմատության համար նշենք, որ «Game of Thrones» հեռուստասերիալի 1-ին եթերաշրջանը նկարահանելու համար HBO-ն ծախսել է մոտ $50–60 միլիոն, 6-րդ եթերաշրջանը՝ ավելի քան $100 միլիոն: Netflix-ը մոտ $4,5 միլիոն է ծախսել «House of Cards»-ի մեկ սերիայի համար:

Վերջին ամիսների ընթացքում ընկերությունը բանակցություններ է վարել ամերիկյան առաջատար մեդիաընկերությունների հետ, որպեսզի ձեռք բերի մի շարք հեռուստատեսային ծրագրերի թույտվություններ, ինչպես նաև քննարկել սեփական երկարամետրաժ ֆիլմերի արտադրությունը սկսելու հարցեր, բայց դեռևս պաշտոնական հայտարարություններ չեն արվել: