Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 16)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Textkraft Pocket

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը տրամադրում է գրելու համար անհրաժեշտ գործիքակազմ: Այն թույլ է տալիս նաև գրառումներ կատարել ձայնով:

Legend 

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածն օգնում է ստեղծել անիմացիոն տեքստեր, GIF-եր: Խմբագրել դրանք ընտրել ֆիլտրեր, ետնապատկերի գույներ:

Toast

Գինը՝ 0.99$ – անվճար

Toast-ը լուսանկարների խմբագրման համար նախատեսված հավելված է, որն ունի 100-ից ավելի էֆեկտներ, նկարները համադրելու հնարավորություններ: Թույլ է տալիս նաև ավելացնել սթիքերներ, 90-ից ավելի շրջանակներ, տեքստ և այլ օբյեկտներ:

Videocraft

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա տեսանյութեր ստեղծելու և խմբագրելու համար նախատեսված հավելված է: Պետք է ընտրել կադրերի հաջորդականությունը, ուղեկցող երաժշտությունը և ստանալ այնպիսի տեսաբովանդակություն, որով կցանկանաք կիսվել ընկերների հետ:

Noteworthy Notes 

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածով հնարավոր է նշումներ կատարել, կարգավորել դրանք: Յուրաքանչյուր գրառման համար ընտրել գույն՝ առաջարկվող 20 գույներից:

PirTie

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի հանգստանալ, տեսնել գունային նոր երանգներ, բացահայտել գեղեցիկը: Հարկավոր է էկրանին մատի հպումներով փոխել, խառնել գույները, նայել նոր համադրություններին և հանգստացնել նյարդերը: