Nokia-ն պաշտոնապես ներկայացրել է Nokia 8 սմարթֆոնը՝ Android համակարգով

Nokia-ն պաշտոնապես ներկայացրել է Nokia 8 սմարթֆոնը՝ Android համակարգով

Nokia 8-ը դարձել է Nokia-ի առաջին սմարթֆոնը Android համակարգով և գերմանական Carl Zeiss ընկերության օպտիկայով կրկնակի տեսախցիկներով, պրոցեսորը՝ Snapdragon 835, 4 Գբ օպերացիոն հիշողությամբ: Մինչ այս Nokia-ն, HMD Global-ի ղեկավարությամբ, ներկայացնում էր միջին հնարավորություններով սմարթֆոններ, սա նոր խոսք է և կարող է մրցել այլ առաջատար սմարթֆոնների հետ:

Սմաթֆոնի կորպուսը մետաղական է՝  7,9 մմ հաստությամբ: Այն թողարկվել է 4 գույնով:

Nokia 8-ի դիսփլեյը 5,3 դյույմ է (2 560 × 1 440), որը պաշտպանված է Corning Gorilla Glass ապակիով, որի տակ էլ տեղադրվել է մատնահետքի սկաները և սենսորային կոճակներ:

Այն ունի 2 հիմնական տեսախցիկ՝ Carl Zeiss գերմանական բրենդի ոսպնյակներով: Առաջինը ստացել է գունավոր սենսոր, 2-րդը՝ սև ու սպիտակ: Երկուսն էլ 13 Մպ են: 2-րդ տեսախցիկը նախատեսված է լղոզված ետնապատկերով դիմանկարների ստեղծման, նաև սև ու սպիտակ լուսանկարների համար: Օպտիկական կայունացման համակարգով օժտված է միայն 1-ին տեսախցիկը: Սմաթֆոնը օժտվել է OZO Audio տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս ձայնագրել 3 խոսափողով:

 

Տեխնիկական բնութագիր՝

  • 5,3 դյույմ դիսփլեյ (2 560 × 1 440)
  • Snapdragon 835 պրոցեսոր
  • 4 Գբ RAM (օպերացիոն հիշողություն), 64 Գբ ներքին հիշողություն
  • 13 + 13 Մպ հիմնական տեսախցիկներ
  • 13 Մպ դիմային տեսախցիկ
  • 3 090 մեգաԱմպեր մարտկոց
  • Քաշը՝ 160 գ
  • Օպերացիոն համակարգ՝ Android 7.1.1 Nougat