Լավագույն հավելվածները հաշվարկներ կատարելու համար

Այսօր ուրբաթ է, և ittrend.am-ը շարունակում է տարբեր ֆունկցիոնալությամբ լավագույն հավելվածների շարքը` այս անգամ ներկայացնելով լավագույն հաշվիչ հավելվածները` նախատեսված iOS և Android համակարգերի համար:

MyScript Calculator (AndroidiOS)

Գինը` անվճար

MyScript Calculator-ը տարբերվում է դասական հաշվիչներից, այն թույլ է տալիս ձեռքով պարզապես գրել մաթեմատիկական արտահայտություններ սմարթֆոնի էկրանին, այն դրանք կդարձնի թվային տեքստ և կներկայացնի պատասխանը:

Calculator Plus Free (AndroidiOS)

Գինը` անվճար

Calculator Plus Free-ն լավագույնների շարքում է iOS ու Android համակարգով աշխատող սմարթֆոնների համար: Այն հեշտ գործածվող և ժամանակ ու ջանքեր խնայող հաշվիչ է: Այն հիշում է յուրաքանչյուր գործողություն, որը կատարել եք, թույլ է տալիս տեսնել քայլերի հաջորդականությունը: Վրիպումների դեպքում հնարավոր է ամեն պահի հետ քայլ անել և շտկել դրանք:

Free Graphing Calculator (AndroidiOS)

Գինը` անվճար

Սա բազմաֆունկցիոնալ, պարզ ինտերֆեյսով հաշվիչ է: Այն օժտված է գրաֆիկական հնարավորություններով: Կարող է գծել 4 հավասարում միանժամանակ: Կարող եք մեծացնել և փաքրացնել գծապատկերները:  Ինչպես նաև կարող եք ներմուծել գրաֆիկներ և լուծել հավասարումներ:

Financial Calculators (AndroidiOS)

Գինը` անվճար

Սա ֆինանսները հաշվելու և կառավարելու համար նախատեսված հաշվիչ է: Այս հաշվարկային ծրագիրը իրական ֆինանսական մասնագետների համար է: Հնարավոր է էլեկտրոնային փոստի միջոցով կիսվել հաշվարկների արդյունքներով: Ծրագրի առավելություններից մեկն այն է, որ այն աշխատում է նույնիսկ առանց ինտերնետ կապի:

Desmos Graphing Calculator (AndroidiOS)

Գինը` անվճար

Սա հաջորդ սերունդի գրաֆիկական հաշվիչ է: Պարզապես մուտքագրեք ցանկացած հավասարում, պարաբոլներից մինչև Ֆուրիերի շարքը, այն ակնթարթորեն կտրամադրի պատասխանը: Հաշվիչում ներկառուցված սլայդերը ցույց է տալիս ֆունկցիայի տրանսֆորմացիաները: Հավելվածը անվճար հասանելի է և՛ Android, և՛ iOS համակարգերի համար: