Motorola-ն ինքնավերականգնվող դիսփլեյ է ստեղծել սմարթֆոնների համար

Motorola-ն ինքնավերականգնվող դիսփլեյ է ստեղծել սմարթֆոնների համար

Motorola ընկերությունը, որը պատկանում է Lenovo-ին, ձեռք է բերել նոր արտոնագիր, որով պատրաստվում է թողարկել ինքնավերականգնվող դիսփլեյներ մոբայլ սարքավորումների համար: Ըստ ինժեներների՝ այն պետք է պատրաստվի պոլիմերային նյութից՝ հիշողության էֆեկտով, որը ճաքերի դեպքում կփոխի իր ձևը և կվերադառնա նախկին տեսքին՝ ջերմային ազդեցությամբ:

Ջերմության աղբյուր կարող են հանդիսանալ ինչպես մարդու մարմինը, այնպես էլ հենց սմարթֆոնը: Պոլիմերը, սակայն, կարող է թվալ ոչ այնքան հաճելի հպման համար, ինչպես ապակին: The Verge-ի փոխանցմամբ՝ այն հնարավոր կլինի օգտագործել LCD կամ LED էկրանների դեպքում:

Էլեկտրոնիկայի արտադրությամբ զբաղվող ընկերությունները վերջին տարիներին ինքնավերականգնվող մատերիալներ մշակելու էքսպերիմենտներ են անում: Ինչպես օրինակ, 2015-ին LG-ն ներկայացրեց G Flex 2-րդ սերնդի սմարթֆոնները, որոնց ետին պատյանը ճաքերը վերականգնող նյութով էր պատված, որն ընդամենը 10 վայրկյանում վերականգնում էր պատյանի նախկին տեսքը: Խոսքն իհարկե, թեթև վնասվածքների մասին է:

Motorola-ի «հեղափոխական» տեխնոլոգիայով պատրաստված սմարթֆոնների թողարկման մասին դեռևս տեղեկություններ չկան:

This slideshow requires JavaScript.