Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 23)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Orca Puzzles for Kids Jigsaw Wonder Edition

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա երեխաների համար նախատեսված դասական փազլ է: Այստեղ հասանելի է ծովային կենդանիների գեղեցիկ պատկերներով փազլների ավելի քան 3000  համակցություն: Հավելվածը թույլ է տալիս նաև պատրատել սեփական փազլը և խաղալ դրանով:

Yuri

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա պլատֆորմային խաղ է: Աստեղ պետք է բացահայտել նոր աշխարհներ և առաջ շարժվել առանց մահճակալից ընկնելու:

Fitness Point

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի ֆիթնես մարզումները ճիշտ կազմակերպել: Զարգացնել մկանները հատուկ ցուցումներով: Հավելվածը մշտապես կմոտիվացնի և կմղի ավելի եռանդուն աշխատանքի:

Colossatron

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է կառավարել հսկայական ռոբոտ օձին և վերացնել ճանապարհին հանդիպող ամեն ինչ, արդյունքում զավթել ամբողջ մոլորակը:

Flick Kick Field Goal

Գինը` 1.99$ – անվճար

Այս խաղը շատ դուր կգա ամերիկյան ֆուտբոլի սիրահարներին: Պետք է հաշվի առնել քամու, արագության, դիրքի և այլ գործոններ` հնարավորինս լավ նետում կատարելու համար: