Facebook-ի հավելվածով այժմ կարելի է ստեղծել 360° նկարներ

Facebook-ի օգտատերերը այսուհետև կարող են միանգամից սոցցանցի հավելվածով նկարել 360° պանորամային լուսանկարներ և հրապարակել: Նախկինում անհրաժեշտ էր սմարթֆոնի տեսախցիկով կամ էլ մեկ այլ հավելվածի միջոցով ստեղծել 360° լուսանկարներ, այնուհետև բեռնել սոցցանց:

Facebook-ի հավելվածով 360° լուսանկար ստեղծելու համար հետևե՛ք ցուցումներին.

  • Բացե՛ք հավելվածը և ընտրե՛ք համապատասխան անվանմամբ ֆունկցիայի կոճակը, որը տեղակայված է լրահոսի վերին հատվածում:
  • Կապույտ կոճակը սեղմելուց հետո տեսախցիկը շարժե՛ք ուղղորդող գծով՝ պանորամա ստանալու համար:
  • Ընտրե՛ք մեկնարկային նախընտրելի կետը և կիսվեք ընկերների հետ:

Նշենք, որ այս հնարավորությունը հասանելի է iOS և Android բոլոր օգտատերերի համար: