Facebook-ի օգտատերերը այսուհետև կարող են միանգամից սոցցանցի հավելվածով նկարել 360° պանորամային լուսանկարներ և հրապարակել: Նախկինում անհրաժեշտ էր սմարթֆոնի տեսախցիկով կամ էլ մեկ այլ հավելվածի միջոցով ստեղծել 360° լուսանկարներ, այնուհետև բեռնել սոցցանց:
Facebook-ի հավելվածով 360° լուսանկար ստեղծելու համար հետևե՛ք ցուցումներին.
- Բացե՛ք հավելվածը և ընտրե՛ք համապատասխան անվանմամբ ֆունկցիայի կոճակը, որը տեղակայված է լրահոսի վերին հատվածում:
- Կապույտ կոճակը սեղմելուց հետո տեսախցիկը շարժե՛ք ուղղորդող գծով՝ պանորամա ստանալու համար:
- Ընտրե՛ք մեկնարկային նախընտրելի կետը և կիսվեք ընկերների հետ:
Նշենք, որ այս հնարավորությունը հասանելի է iOS և Android բոլոր օգտատերերի համար: