Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 24)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Fudget: budget planner & personal finance tracker

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի բյուջեն կառավարելու, ծախսերն ու եկամուտը հաշվելու հարցում: Այն հեշտ օգտագործվող, պարզ ինտերֆեյսով հավելված է:

Coloring Animal Zoo Touch

Գինը` 2.99$ – անվճար

Սա նախադպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված ուսուցողական խաղ է, որտեղ պետք է գունավորել կենդանաբանական այգու բնակիչներին: Զարգացնում է մանր մոտորիկայի հմտություններն ու ստեղծագործելու հակումները:

Willy Wonka Slots: Vegas Casino Slot Machines

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղը ձեզ կտեղափոխի Լաս Վեգաս: Ճանապարհորդեք Վիլլիի քաղցրավենիքի գործարանում և փորձեք շահել ջեք-փոթ:

SkySafari 5 

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի բացահայըտել անծայրածիր տիեզերքի գաղտնիքները: Սովորել և ճանաչել աստղերը, գալակտիկաները. մոլորակները, լուսինը, արբանյակները և տիեզերական այլ մարմինները:

 

Train Conductor

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս փազլ խաղում պետք է ուշադրությունը լարել և միաժամանակ կառավարել մի քանի գնացք, որպեսզի դրանք չբախվեն միմյանց:

Fox Eats Chicks

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս խաղում պետք է օգնել աղվեսին բաց չթողնել և ոչ մի թռչուն: Պետք է առաջ շարժվել պլատֆորմային խաղում և ուտել հանդիպող բոլոր թռչուններին, հավաքել միավորներ և անցնել աստիճանաբար բարդացող աշխարհները: