Galaxy UNPACKED. Samsung-ը պաշտոնապես ներկայացրել է Galaxy Note 8-ը

Samsung-ը Նյու Յորքում պաշտոնապես ներկայացրել է Galaxy Note 8-ը: Այն Samsung ընկերության առաջին սմարթֆոնն է երկու հիմնական տեսախցիկով՝ պատկերը կրկնակի անգամ մեծացնելու հնարավորությամբ:

Ինչպես կարելի է տեսնել նկարում, Galaxy Note 8-ը համեմատաբար Galaxy S8-ի հետ, ավելի երկար է, դիզայնը գրեթե նույնությամբ կրկնվում է, կորացած ծայրերով է: Այն կարելի է համարել Galaxy Note 7-ի և Galaxy S8 Plus-ի միջին տարբերակը: Կորպուսի ետին պանելը պատրաստված է ապակուց, եզրերի շրջանակը մետաղական է: Կորպուսը պաշտպանված է ջրից ու փոշուց՝ IP68 ստանդարտով:

Iris սկաներին ավելացել է ևս մեկ միջոց՝ դեմքի ճանաչումը և նույնականացումը սկանավորման միջոցով: Մատնահետքի սկաներ նույնպես կա, գումարած գրաֆիկական բանալին և գաղտնաբառերը, այսպիսով տվյալների պաշտպանությանն ուղղված  5 նույնականացման միջոց կա: Մատնահետքի սկաները տեղակայված է հետևում՝ տեսախցիկի կողքին: Աչքի սկաները առջևում է, որը գործում է նաև մթության մեջ:

Առանձնահատկություններից մեկը S Pen թվային գրիչն է, որը թույլ է տալիս նշումներ կատարել էկրանին արգելափակված ժամանակ, նաև արագ թարգմանել տեքստը 70 լեզվով, փոխարկել փոխարժեքները և չափման միավորները:

Կրկնակի տեսախցիկները 12 Մպ են, որոնցից մեկով հնարավոր է կրկնակի անգամ մեծացնել պատկերը: Note 8-ը կարող է նկարել միաժամանակ երկու տեսախցիկներով, որը թույլ կտա օգտատերերին ընտրել հաջողված կադրը: Ինչպես նաև կարելի է լղոզված ետնապատկերով լուսանկարներ ստանալ, լուսանակրելուց հետո ընտրել ֆոկուսի կետը: Երկու տեսախցիկներն էլ օժտված են օպտիկական ստաբիլիզացիայի հնարավորությամբ: Դիմային տեսախցիկը 8 Մպ է:

Թողարկվել 4 գունային տարբերակով՝ սև, մուգ կապույտ, ոսկեգույն, արծաթագույն: Galaxy Note8-ի վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին:

Տեխնիկական բնութագիր՝

  • 6,3 դյույմ Super AMOLED դիսփլեյ (2 960 × 1 440)
  • Snapdragon 835 պրոցեսոր
  • 6 Գբ RAM (օպերացիոն հիշողություն), 64 Գբ ներքին հիշողություն
  • 12 + 12 Մպ հիմնական տեսախցիկներ
  • 8 Մպ դիմային տեսախցիկ
  • 3300 մԱ/ժ մարտկոց
  • Չափեր՝ 162,2 × 74,8 × 8,5 մմ
  • S-Pen թվային գրիչ
  • Bixby ձայնային օգնական
  • Օպերացիոն համակարգ՝ Android

https://youtu.be/RKYjdTiMkXM