Հայկական KillZibil հավելվածը կօգնի պայքարել շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ

Հայկական KillZibil հավելվածը կօգնի պայքարել շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ

Make Armenia Clean Again-ի և Realizeit LLC-ի համատեղ համագործակցությամբ գործարկվել է KillZibil հավելվածը, որի նպատակն է պայքարել շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ: Հավելվածում կարող եք գտնել Հայաստանում աղտոտված վայրերի քարտեզը, ինքնուրույն խմբագրել այն, կիսվել ինֆորմացիայով, ավելացնել նոր աղտոտված վայրեր:

Այն ունի պարզ ինտերֆեյս, հեշտ օգտագործվող է: Քարտեզը լրացնելու համար անհրաժեշտ է նկարել աղտոտված տեղանքը, որից հետո բեռնել նկարը հավելվածում և ավելացնել մեկնաբանություն: Եթե տվյալ վայրն արդեն մաքրվել է, կարելի է նույն վայրի նոր նկարը բեռնել:

KillZibil-ը անվճար հասանելի է iOS և Android համակարգերի համար: