Uber-ը գլխավոր տնօրենի նոր թեկնածու ունի

Uber-ը գլխավոր տնօրենի նոր թեկնածու ունի

Uber-ի տնօրենների խորհուրդը ընկերության գլխավոր տնօրենի նոր թեկանծու ունի: Ինպես հաղորդում են The New York Times և Recode պարբերականները, աշխարհի ամենաթանկ սթարթափը ամենայն հավանականությամբ կգլխավորի Դարա Խոսրովշահին (Dara Khosrowshahi): Վերջինս 2005-ից ղեկավարում է ճանապարհորդական օնլայն Expedia գործակալությունը:

Այս որոշմումը կայացվել է շարունակական քննարկումների և բանակցությունների արդյունքում: Խոսրովշահից բացի դիտարկվել է ևս երկու թեկանծու՝ Hewlett Packard Enterprise-ի ղեկավար Մեգան Ուիթմանը և General Electric ընկերության նախկին գլխավոր տնօրեն Ջեֆ Իմելթը, որը հրաժարվել է առաջարկվող պաշտոնից, երբ հասկացել է, որ տնօրենների խորհրդի բավարար քանակությամբ անդամներ չեն սատարում իրեն: Ինչ վերաբերում է Ութմանին, ապա նրա հետ ընդհանուր համաձայնության չեն եկել պաշտոնը զբաղեցնելու պայմանների հարցում:

Հիշեցնենք, որ Uber-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Թրևիս Կալանիկը լքել է պաշտոնը հունիսի 20-ին՝ Uber-ի 5 հիմնական ներդրողների պահանջով:

Uber-ը վերջին շրջանում ներքաշված էր մի շարք սկանդալների մեջ՝ սեքսիզմից մինչև Կալանիկի կոպիտ վերաբերմունքն աշխատակիցների, վարորդների հանդեպ:

Եթե դիտարկենք ընկերության վերջին 8 տարիների գործունեությունը, ապա այս ընթացքում Uber-ը բազմաթիվ անգամներ հայտնվել է կոնֆլիկտային իրավիճակում:

Ընկերության դեմպինգային քաղաքականության, անվտանգության չափանիշների անհամապատասխանության, նաև գողությունների դեմ բողոքել են տարբեր երկրներում՝ Կանադայից մինչև Մեծ Բրիտանիա, Ռուսաստան: