Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 28)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Mini Calculator Keyboard – Pluskey

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը թույլ է տալիս ստեղնաշարը միանգամից դարձնել հաշվիչ: Հաղորդագրություն գրելու ընթացքում կարող եք հաշվումներ կատարել:

Color Accent

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա լուսանկարներ խմբագրելու համար նախատեսված հավելված է: Այն կօգնի գունային գեղեցիկ էֆեկտներ կիրառել և ստեղծել տարբերվող նկարներ:

 

Paint Hack

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա նկարչական հավելված է, որը թույլ է տալիս ազատ ստեղծագործել և ստանալ թվային իլյուստրացիաներ: Այն առաջարկում է  մեծ գործիքակազմ, որում ընդգրկված են 90 տարբեր հաստության և նշանակության վրձիններ ու գործիքներ: