Կիբերանվտանգությամբ զբաղվող բրիտանական VST Enterprises ընկերությունը հայտարարել է, որ ընդլայնում է աշխարհագրությունը և նոր գրասենյակներ է բացելու Հայաստանում, Հարավային Աֆրիկայում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Մանչեստրյան ընկերության ղեկավար Լուի-Ջեյմս Դեյվիսը նշել է, որ ուսումնասիրություններ են կատարել, ծանոթացել նոր շուկաների մարտահարվերներին և բանակցություններ վարել, կապեր հաստատել տեղական ընկերությունների, կառավարության հետ: Մասնավորապես ցանկանում են զբաղվել VCode պրոդուկտի առաջխաղացմամբ: Այն իրենից ներկայացնում է վիրտուալ դրամապանակ, որը թույլ կտա անվտանգ տրանզակցիաներ կատարել Եվրոպական երկրների և Հայաստանի միջև:
BusinessCloud-ի փոխանցմամբ՝ յուրաքանրյուր գրասենյակում մինչև 100 նոր աշխատատեղ կտեղծվի: Գրասենյակները նախատեսվում է բացել մինչև այս տարվա վերջ:
Նշենք, որ բրիտանական ընկերությունը այս տարվա գարնանը ներդրումային հերթական շրջափուլում 14,73 մլն. դոլար ներդրում էր ստացել: