Fitbit-ը ներկայացրել է նոր խելացի ժամացույց, որը կարող է մրցել Apple Watch-ի հետ

Fitbit-ը ներկայացրել է նոր խելացի ժամացույց: Ionic-ը կարող է մրցել Apple Watch-ի հետ: Նոր խելացի ժամացույցը ստացել է երկարադիմացկուն մարտկոց, որի լիցքավորումը կարող է դիմանալ 4 օր: Fitbit Ionic-ը կարող է կապվել iOS, Android և Windows համակարգերով աշխատող սարքավորումներին:

Ընկերությունից վստահեցնում են, որ Ionic-ում ներկառուցված է զարկերակը չափող աշխարհի ամենաճշգրիտ PurePulse համակարգը, որը կազմված է մաշկը լուսավորող կանաչ led լույսից և զարկերակը ֆիքսող օպտիկական սենսորից:

Խելաղի ժամացույնը անջրանցիկ է մինչև 50 մ խորության վրա, այն կարող է հետևել օգտատիրոջ տեղաշարժին GPS-ով: Ժամացույցի միակ կոճակը՝ Home-ը ձախ կողմում է, այն ծառայում է սարքավորումը միացնելու և հավելվածներից դուրս գալու համար: Ինչպես նաև Ionic-ում ներկառուցվել է  NFC-չիպ, որի միջոցով կարելի է վճարումներ կատարել մեկ հպումով: Գինը՝ $300 է:

Խելացի-ժամացույցից բացի Fitbit-ը ներկայացրել է Flyer անլար ականջակալ՝ մարզման ընթացքում երաժշտություն լսելու համար: Երգերը պահպանելու համար տրամադրված է 2,5 Գբ հիշողություն: ԱՄՆ-ում այն վաճառվում է $129,95 գնով, որը մոտ $30-ով էժան է Apple AirPods-ից: