Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 30)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

NiteFan

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի հաղթահարել անքնությունը: Այն առաջարկում է հանգստացնող ձայներ, որոնք հնարավոր է, ըստ ցանկության, խառնել և լսել, թուլացնել նյարդերը և տրամադրվել քնելուն:

Aureus

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղը կօգնի զարգացնել հիշողությունը, մաթեմատիկական հաշվարկների միջոցով պետք է լուծել փազլը և ոսկի արտադրել: Տարրերն այնպես միացրեք իրար, որպեսզի ստանաք ոսկի: Ուշադիր նայեք խաղատախտակին, մտապահեք տարրերը, քանի որ լույսը կարճ ժամանակում կանջատվի:

SYS Pro – A perfect design realtime system monitor

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի վերահսկել սմարթֆոնի տվյալների օգտագործումը, տեղեկանալ ազատ հիշողության չափի մասին, էկրանի պայծառության և այլն:

TunesFlow

Գինը՝ 4.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի հատկապես նրանց, ովքեր ցանկանում են ավելի կառավարելի դարձնել իրենց երգացանկը: Երգերը հնարավոր է դասակարգել ըստ ժանրերի, կատարողների: Այն ունի գեղեցիկ և պարզ ինտերֆեյս:

Farm Heroes Saga

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղում պետք է միանման մարմինները իրար կողքի դասավորել և հավաքել միավորներ: