Google ընկերությունը 12 տարվա ընթացքում առաջին անգամ YpuTube-ի լոգոն ռեդիզայնի է ենթարկվել: Փոխվել է վիդեոծառայության տառատեսակը՝ ավելի նորաձև տեսք ստացել, ինչպես նաև բարելավվել են ֆունկցիաները:
YouTube-ի դիզայներական բաժնի ղեկավարը Քրիստոֆեր Բեթթիգը այս փոփոխությունն անվանել է ոչ թե «հեղափոխություն», այլ «էվոլյուցիա»: Նրա խոսքով՝ ընկերությունը տևական ժամանակ էքսպերիմենտներ է արել, բազմաթիվ տարբերակներ է մշակել, սակայն ի վերջո որոշել են պարզապես փոխել կարմիր ուղղանկյունը:
Բացի այդ, այսուհետ YouTube-ի web-տարբերակում հասանելի կդառնա գիշերային ռեժիմը, որը ստեղծվել է այցելուների աչքերի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար: Հավելվածում տեսանյութերի նվագարկման արագության փոփոխության ֆունկցիան նույնպես կավելանա, ինչպես նաև հնարվոր կլինի հետ տանել տեսանյութը էկրանին երկու հպումով:
Ինտերֆեյսի փոփոխությունը և նոր գործառույթները հասանելի են աշխարհի բոլոր օգտատերերին: