ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
MyBrushes Pro – Sketch, Paint and Draw
Գինը՝ 2.99$ – անվճար
Սա նկարչական հավելված է, որի միջոցով հնարավոր է ստեղծագործել՝ օգտագործելով ավելի քան 100 տարբեր հաստության և ձևի վրձիններ, մատիտներ ու այլ նկարչական գործիքներ:
NoLocation
Գինը՝ 2.99$ – անվճար
Այս հավելվածի օգնությամբ հնարավոր է հեռացնել լուսանկարների տեղի մասին տվյալները: Արագ և հեշտ կարելի է հեռացնել EXIF-տվյալները:
Days Photo Journal
Գինը՝ 0.99$ – անվճար
Այս հավելվածի միջոցով կարելելի է վերապրել հաճելի պահերի հիշողությունները: Ստեղծել նկարների ալբոմ:
Sweet Factory
Գինը՝ 1.99$ – անվճար
Այս խաղում պետք է աշխատեցնել քաղցրավենիքի գործարանը: Հեշտ ու հետաքրքիր առաջադրանքներով խաղ է:
Farm Games Animal Puzzles for Kids Toddler Apps
Գինը՝ 2.99$ – անվճար
Սա ուսուցողական հավելված է՝ նախատեսված փոքրիկ երեխաների համար: Այն կենդանիների նկարներով փազլ է, որը հավաքելուց հետո կսովորեցնի տարբերել կենդանիների ձայները:
Gif Me! Camera
Գինը՝ 1.99$ – անվճար
Այս հավելվածի միջոցով հեշտ և արագ կարող եք պատրաստել GIF-եր և՛ նկարներից, և՛ տեսանյութերից: Պատրաստած GIF-ով հնարավոր է կիսվել սոցցանցերում:
Musical Paint For Kids
Գինը՝ 0.99$ – անվճար
Սա երաժշտական հավելված է՝ նախատեսված երեխաների համար: Այստեղ նկարելու միջոցով հնարավոր է ստեղծել մեղեդիներ: Երեխայի գունավոր խզբզոցը կվերածվի երաժշտության: