PicsArt-ն ու Սիրուշոն ստեղծել են սթիքերների նոր փաթեթ

PicsArt-ն ու Սիրուշոն ստեղծել են սթիքերների նոր փաթեթ

PicsArt-ն ու Սիրուշոն համատեղ համագործակցությամբ ստեղծել են սթիքերների նոր փաթեթ: PicsArt-ի հավելվածում հասանելի են երգչուհու և Սեբուի «Vuy Aman» տեսահոլովակից ոգեշնչված նոր սթիքերներ ու շրջանակներ, որոնք թույլ կտան ստեղծել նոր գունավոր ու վառ #VuyAman պահեր: PicsArt հավելվածի համայնքը հնարավորություն ունի անվճար ներբեռնել Vuy Aman stickers և Vuy Aman frame բացառիկ փաթեթները, որ ներառում են նորաձև աքսեսուարներ, սանրվածքներ, արձակուրդային շրջանակներ ու այլ նորաձև պարագաներ։

Դրանք հնարավոր կլինի կիրառել ցանկացած նկարի վրա: Նշենք, որ սա երգչուհու և PicsArt-ի առաջին համագործակցությունը չէ: Ավելի վաղ թողարկվել էին անվանական Sirusho Style սթիքերները և Armat Frames շրջանակները՝ Սիրուշոյի ամենահիշվող կերպարներից և հայկական տարազի նախշերից ոգեշնչված:

Նոր սթիքերներն ու շրջանակները հասանելի են  iOS Android, Windows համակարգերի բոլոր օգտատերերին:

Վերջերս PicsArt-ը iMessage հավելվածի համար գործարկեց նոր գործառույթ, որը հնարավորություն է տալիս ընկերների հետ շփման համար օգտագործել PicsArt-ի 2 մլն սթիքերները: Այժմ հեշտությամբ կարելի է PicsArt սթիքերներ ստեղծել, որոնել և օգտագործել դրանք անմիջապես iMessage-ում:

Ավելի քան 3000 գործիքներ ու հատուկ էֆեկտներ պարունակող PicsArt-ը  հասանելի է  20 լեզուներով գրեթե ամբողջ աշխարհում: Հավելվածն ունի արդեն 400 միլիոն ներբեռնում և ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր: