Apple-ը պաշտոնապես հայտնել է նոր iPhone-ի շնորհանդեսի օրը

Apple-ը պաշտոնապես հայտնել է նոր iPhone-ի շնորհանդեսի օրը

Apple-ը պաշտոնապես հայտնել է նոր iPhone-ի շնորհանդեսի օրը: Սեպտեմբերի 12-ին ընկերությունը հրավիրել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին Կուպերտինոյում Սթիվ Ջոբսի անվան լսարան՝ նոր սմարթֆոնների ներկայացմանը: Սա նշանակում է, որ միջոցառումը կանցնի ընկերության նորաբաց Apple Park կենտրոնում, որը Սթիվ Ջոբսի նախաձեռնած վերջին ամենամեծ նախագիծն է՝ 5 մլրդ. դոլար արժողությամբ:

Խնձորային ընկերությունը նախապատրաստվում է ներկայացնել 3 iPhone՝ iPhone 8-ը և iPhone 7s/7s+ սմարթֆոնները: Ենթադրվում է, որ Apple-ը կներկայացնի նոր գործառույթներով համալրված Apple Watch, ինչպես նաև Apple TV-ի թարմացված տարբերակը:

Ինչպիսի՞ տեսք կունենա, ի՞նչ նոր հնարավորություններ ու առավելություններով օժտված կլինի iPhone 8-ը և որքա՞ն կարժենա: Շրջանառվող խոսակցությունների ու քննարկումների, կանխատեսումների ու ենթադրությունների մասին կարող եք կարդալ այստեղ: