Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 5)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

BeatPad

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի ստեղծել երաժշտություն, ձայնագրել և կիսվել ընկերների հետ:

King of Avalon

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղում պետք է խելացի մարտավարություն մշակել և տիրանալ թափուր մնացած գահին: Սա հատկապես դուր կգա «Գահերի խաղը» սերիալի ֆաներին:

Build-a-lot 4: Power Source HD (Full) 

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս ստրատեգիական խաղում պետք է զբաղվել քաղաքում կանաչ տեխնոլոգիաների զարգացմամբ:

 

8mm Vintage Camera

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա տեսանյութերը և նկարները խմբագրելու համար նախատեսված հավելված է, այն կօգնի դրանց հաղորդել ռետրո տեսք:

8mm for iPad

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա նախորդ հավելվածն է՝ նախատեսված iPad-ի համար: Գործառույթները նույնն են: