Վահան Մարտիրոսյանը Սեուլում հանդիպել է «Samsung» ընկերության հայազգի աշխատակիցներին

Վահան Մարտիրոսյանը Սեուլում հանդիպել է «Samsung» ընկերության հայազգի աշխատակիցներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Սեուլի հայ համայնքի ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին՝ Հարավային Կորեա կատարած աշխատանքային այցի ընթացքում:

Մասնավորապես հանդիպել է «Samsung» ընկերությունում աշխատող հայազգի երիտասարդ մասնագետների հետ, որոնց թվում կա նաև Կորեայի համալսարանի տրանսպորտային անվտանգության ֆակուլտետի ուսանող:

Երիտասարդ մասնագետները ներկայացրել են ընկերությունում իրենց հաջողությունները: Վահան Մարտիրոսյանը նշել է, որ պատրաստ է աջակցել, եթե երիտասարդները ցանկություն ունենան ծրագրեր իրականացնել Հայաստանում կամ նախաձեռնել ՏՏ կորպորացիաների` հետազոտական կենտրոնների կամ արտադրության հիմնում մեր երկրում:

Երկկողմ հանդիպմանը ներկայացվել են նաև ՏՏ ոլորտում նախարարության լիազորությունները, նախագծերին աջակցության մեխանիզմները:

Վահան Մարտիրոսյանը հայ մասնագետներին առաջարկել է համագործակցել Հայաստանի քաղաքներում տրանսպորտային հոսքի մոնիտորինգի համակարգի մշակման նախագծի վրա: