Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 6)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Runtastic Mountain Bike Ride & Route Tracker PRO 

Գինը՝ 4.99$ – անվճար

Սա ֆիթնես հավելված է, որը կօգնի ավելի արդյունավետ դարձնել մարզումները, հատկապես լեռնային գոտում հեծանիվ վարելը: Հավելվածը հաշվում է որքան ժամանակում ինչ տարածություն եք հաղթահարել, օժտված է GPS համակարգով: Հավելվածն ոչ միայն վերլուծում է մարզումների յուրաքանչյուր դետալ, այլ նաև մոտիավցնում է:

Build-a-lot 4: Power Source HD (Full) 

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս ստրատեգիական խաղում պետք է զբաղվել քաղաքում կանաչ տեխնոլոգիաների զարգացմամբ:

Batman – The Telltale Series

Գինը՝ 4.99$ – անվճար

Այս խաղը Batman-ի սիրահարների համար է, քանի որ այն պատրաստված է ֆիլմի մոտիվներով: Պետք է հաղթահարել խոչընդոտները, գտնել ելքեր արկածային իրավիճակներում և անցնել ախշարհներ:

Equalizer+ Pro

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի բարելավել երաժշտության հնչողությունը: Այն թույլ է տալիս ավելի կառավարելի դարձնել երաժշտության ձայնը:

Sigma: Student Task Planner

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը կարող է օգնել ուսանողներին և դպրոցականներին համակարգված դարձնել սովորելու պրոցեսը: Սահմանել նպատակներ և հասնել դրանց, կատարել օրական առաջադրանքները: