Facebook-ը փորձարկում է նոր ֆունկցիա, որն այնքան էլ չի ուրախացրել օգտատերերին

Facebook-ում հնարավոր է ավելանան գունավոր մեկնաբանություններ: The Next Web-ի փոխանցմամբ՝ այս հնարավորությունը հասանելի է միայն սահմանափակ թվով օգտատերերի: Այս առիթով Facebook-ից հայտնել են, որ մշտապես ուսումնասիրում են շփման նոր հնարավորությունները, այդ պատճառով էլ թեստավորում են նոր ֆունկցիաներ մեկնաբանություններում:

Սակայն այս նորույթը միանշանակ չի ընդունվել օգտատերերի կողմից, գունավոր մեկնաբանությունների ֆունկցիան չի ուրախացրել շատերին: Չնայած դրան՝ չի բացառվում, որ այն շուտով հասանելի կդառնա ամբողջ աշխարհում բոլոր օգտատերերին:

Հիշեցնենք որ գունավոր ստատուսների ֆունկցիան փորձարկվում էր 2016-ի դեկտեմբերից միայն Android համակարգում, շուտով այն հասանելի դարձավ նաև iOS-ում  և web-տարբերակում: