ԴիջիԹեք 2017-ը կառանձնանա մասնակիցների քանակով և հանրաճանաչ միջազգային ընկերությունների մասնակցությամբ

ԴիջիԹեք 2017-ը կառանձնանա մասնակիցների քանակով և հանրաճանաչ միջազգային ընկերությունների մասնակցությամբ

13-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Երևան էքսպո կենտրոնում: Այս տարի ակնկալվում է շուրջ 150 մասնակից ընկերություն և 70 000 այցելու:

ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսին մասնակից ընկերությունները հանրությանը կներկայացնեն շուկայի վերջին թրենդներն ու նորարարությունները, թափուր աշխատատեղերը, կանցկացվեն գործարար հանդիպումները, տարբեր մրցույթներ, ֆորումներ, սեմինարներ և այլն:

ԴիջիԹեք 2017-ին կմասնակցեն հայկական առաջատար Joomag, Ucom, Arpinet, VOLO, Zangi, Monitis, SFL, ArmSoft և բազմաթիվ այլ ընկերություններ:

ԴիջիԹեքին ներկա կլինեն մասնակիցներ և պատվիրակություններ Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, Շվեդիայից, Ռուստաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից և այլն: Միջազգային ընկերություններից մասնավորապես կմասնակցեն չինական հանրահայտ Dahua Technology ընկերությունը, ճապոնական Hitachi Construction Machinery Eurasia, Mitsubishi Heavy Industries և այլ ընկերություններ, շվեդական Ericsson ընկերությունը, դանիական Jabra ընկերությունը և այլն: Մասնակիցների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

This slideshow requires JavaScript.

ԴիջիԹեքի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ընդգծում է. «Եթե մինչ այժմ ԴիջիԹեքը հարթակ էր հիմնականում հայկական տեխնոլոգիական լիդերների համար, ապա վերջին տարիներին և հատկապես այս տարի ԴիջիԹեքը դարձել է տեղի, սփյուռքի և օտարերկրյա տեխնոլիդերների շփման արդյունավետ հարթակ»:

ԴիջիԹեք ցուցահանդեսը տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսն ու B2B, B2C շփման հարթակն է: «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող եռօրյա ցուցահանդեսը տարիների ընթացքում իսկական տոնի և ՏՏ ոլորտի ստուգատեսի է վերածվել տեխնոհասարակության համար:

Նշենք, որ ԴիջիԹեքն իրականացվում է 2005-ից ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: ԴիջիԹեք 2017-ի պլատինե հովանավորն է Ucom կապի միասնական օպերատորը, հովանավորն է Արփինետ ընկերությունը,  պաշտոնական գործընկերներն են Dahua Technology ընկերությունն (Չինաստան) ու «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը: