Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 11)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 11)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

War of Eclipse

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա պիքսելային ոճով պատրաստված խաղ է, որի ընթացքում պետք է պայքարել օդային մարտանավերով, հավաքել միավորներ և կիսվել արդյունքներով սոցցանցերում:

DUO! Pairs & Brain Fitness Game 

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա խաղ է, որը կզարգացնի տրամաբանությունը և հիշողությունը: Պետք է բացահայտել քարտերը, դրանց նշանակությունները և տրամաբանորեն կապել միմյանց հետ: Կարող եք մրցել ընկերների հետ և ամեն անգամ կիսվել ստացված արդյունքով:

փ փ1 փ2

Toddler Learning Games Ask Me Color & Shape Games

Գինը՝ 3.99$ – անվճար

Սա 3-6 տարեկան երեխաների համար նախատեսված ուսուցողական խաղ է, որի միջոցով երեխան կսովորի հաշվել, կճանաչի գույները, երկրաչափական մարմինները և այլն:

Tip calculator ‘Tipping made easy’

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի հաշվել թեյավճարները. հարկավոր է պարզապես մուտքագրել հաշիվը և այն ավտոմատ կերպով կհաշվի, թե որքան թեյավճար է հարկավոր թողնել:

Spite & Malice

Գինը` 1.99$ – անվճար

Սա խաղաթղթային հետաքրքիր խաղ է, որտեղ պետք է հնարավորինս արագ ազատվել սեփական քարտերից` խանգարելով մրցակիցներին քայլ անել: