Կազմվել է ամենահայտնի և պահանջված սմարթֆոնների ցանկը՝ նախքան նոր iPhone-ի պրեզենտացիան

Նախքան Apple-ի նոր iPhone-ի պրեզենտացիան GSMArena-ն կազմել է ամենահայտնի և պահանջված սմարթֆոնների ցանկը, որում ներառվել են Xiaomi, Samsung և Nokia ընկերությունների սարքավորումներ:

Առաջին տեղում Xiaomi-ի Mi A1 մոդելն է: 2-րդ հորիզոնականում նոր թողարկված Samsung Galaxy Note 8-ն է: Ամենապահանջվածների եռյակը եզրափակում է Samsung Galaxy J7 Pro-ն, որին հաջորդում են LG V30, Moto G5S Plus, Galaxy S8, Vivo V7 Plus և Redmi Note 4 սմարթֆոնները:

Փորձագետները վստահ են, որ Apple-ի նոր iPhone-ի վաճառքի մեկնարկից հետո՝ 1-ին տեղում կհայտնվի iPhone-ը: Նշենք, որ iPhone-ի շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 12-ին Կուպերտինոյում Սթիվ Ջոբսի անվան լսարանում: