Գյուրմվա բարբառով սթիքերներն արդեն հասանելի են Zangi-ում

Գյուրմվա բարբառով սթիքերներն արդեն հասանելի են Zangi-ում

Zangi-ն շարունակում է հայկական սթիքերների շարքը հայոց լեզվի տարբեր բարբառներով: Գյումրվա բարբառով սթիքերներն արդեն հասանելի են Zangi-ի օգտատերերի համար: Նոր փաթեթն ստացել է «Ի՞նչխ թե» անունը և ներառում է 25 հաճախ օգտագործվող, առօրյա խոսակցական բառեր: Տեղ են գտել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «ի՞նչխ թե», «ըսիգ սայլուգ է», «ըշտը յոլա» և այլն:

«Բարբառներով սթիքերների շարքը ստեղծելու ընթացքին ակտիվ մասնակցել են մեր օգտատերերը: Երբ մեր ֆեյսբուքյան էջում տեղադրեցինք հրապարակում, որ Գյումրվա բարբառով սթիքերների փաթեթ ենք պատրաստում, բազմաթիվ հետաքրքիր ու հումորային առաջարկներ ստացանք: Կարծում եմ, մեկ փաթեթով չենք սահմանափակվի. առաջարկած բառերն ու արտահայտություններն այնքան օրիգինալ են, որ նույնիսկ դժվարանում ենք առանձնացնել լավագույնները»,-մեկնաբանում է Zangi-ի կոմերցիոն տնօրեն Վիգեն Ավանեսյանը:

Մոտ ապագայում ընկերությունը նախատեսում է թողարկել նաև Լոռվա և Գավառի բարբառներով սթիքերներ:

Նշենք, որ վերջերս Zangi-ն թողարկեց Արցախի բարբառով հայկական սթիկերների շարք: Zangi-ն արդեն ունի 1,5 միլիոն ակտիվ բաժանորդ: Հավելվածն անվճար հասանելի է Android և iOS համակարգերում: