ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Fuel – Fuel Cost Calculator & MPG, Mileage Tracker
Գինը՝ 3.99$ – անվճար
Այս հավելվածը կօգնի չափել վառելիքի ծախսը: Այն տրամադրում է 4 տիպի վերլուծություն՝ հիմնվելով ձեր ամենօրյա նշումների վրա:
Find My Car
Գինը՝ 1.99$ – անվճար
Եթե հաճախ է պատահում, երբ մոռանում եք, թե որտեղ եք կայանել մեքենան, ապա այս հավելվածը կօգնի այն արագ և առանց ջանք գործադրելու գտնել GPS քարտեզի օգնությամբ: Այն նաև կծանուցի վճարովի կայանատեղիի ժամանակը լրանալու դեպքում: Հավելվածում հնարավոր է նշումներ անել ձեր կայանած վայրի մասին, որոնց օգնությամբ արագ կգտնեք ձեր մեքենան:
Love Test Meter
Գինը՝ 0.99$ – անվճար
Այս հավելվածի միջոցով կարող եք չափել ձեր սերը: Պետք է գրանցել ձեր և սիրելի էակի անունները, որից հետո սեղմել Go կոճակը և չափել սիրո ուժգնությունը:
Pin Points
Գինը՝ 1.99$ – անվճար
Այս հավելվածը հատկապես օգտակար կլինի ճանապարհորդության պլանավորման ժամանակ: Ցանկանում եք իմանալ Ձեր գտնվելու վայրից մինչև հյուսիսային բևեռ հեռավորությունը կամ իմանալ, թե ինչ հեռավորության վրա է գտնվում այս կամ այն քաղաքը. այս հավելվածը կօգնի այս հարցում: Այն չափում է մի կետից դեպի մյուս կետն ընկած հեռավորությունը:
Handsy • Stickers for iMessage
Գինը՝ 0.99$ – անվճար
Սա սթիքերների փաթեթ է iMessage-ի համար, որում ընգրկված են շուրջ 50 ձեռքի ժեստերի սրիքեր: