Apple Watch Series 3. նոր գործառույթներով «խելացի» ժամացույց

Apple ընկերությունը ներկայացրել է նոր Apple Watch Series 3-ը: «Խելացի» ժամացույցները թողարկվել են 2 տարբերակով՝ մեկը օժտված կլինի GPS-ով ու բջջային զանգեր կատարելու հնարավորությամբ և միայն GPS-ով:

Նախկինում Apple Watch-ը, թույլ էր տալիս հաղորդագրություններ ուղարկել, երաժշտություն լսել, օգտվել քարտեզային և այլ ծառայությունից միանալով iPhone-ին: Սա ընկերության առաջին Apple Watch-ն է, որը մուտք ունի համացանց առանց սմարթֆոնի օգնության: Apple Watch 3-ով կարելի է երաժշտություն լսել, զանգերին պատասխանել:

Ընկերությունը նշում է, որ այս խելացի ժամացույցը «առաջինն է աշխարհում», որին հետևում են Rolex, Fossil և Omega ընկերությունների ժամացույցները:

Apple Watch Series 3-ը ստացել է 2 միջուկանի պրոցեսոր, որը 70%-ով նախորդից արագ է: Siri խելացի օգնականն արդեն խոսում է: Այն օժտվել է նաև Wi-Fi-ով և Bluetooth-W2 համար նախատեսված անլար չիպով:

«Խելացի» ժամացույցների շարքը համալրվել է նաև կերամիկական մուգ մոխրագույն տարբերակով: Apple Watch Series 3-ը վաճառքի դուրս կգա սեպտեմբերի 22-ից, գինը կսկսի 399 դոլարից:

Apple-ի ներկայացրած նոր iPhone X, iPhone 8 և 8 Plus սմարթֆոնների տեխնիկական նորարար առանձնահատկությունների մասին կարող եք կարդալ այստեղ